Օրբելի կենտրոնի և Էմիրություների քաղաքականության կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1 ր.   |  2024-11-13

Հ ԿՏԿ Օրբելի վերլուծական կենտրոնի պատվիրակությունը Էմիրություների քաղաքականության կենտրոնի  հրավերով նոյեմբերի 10-12-ը ԱՄԷ-ում մասնակցեց  «Աբու Դաբիի ռազմավարական բանավեճ» ամենամյա ֆորումին։ 



Միջոցառման մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 400-ի, որոնց թվում էին աշխարհի տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, անվանի գիտնականներ, փորձագետներ։



Նոյեմբերի 10-ին՝ միջոցառման մեկնարկին, Համագործակցության հուշագիր կնքվեց Օրբելի վերլուծական կենտրոնի և Էմիրությունների 
Քաղաքականության կենտրոնի միջև, որը փորձագիտական մակարդակում երկկողմ փոխգործակցության ամուր հիմքեր կստեղծի։



Հուշագրով նախատեսվող գործողությունների թվում են՝ փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ հետազոտությունների իրականացումը աշխարհաքաղաքական ու տնտեսական հարցերի շուրջ, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում։







Հոդվածին կից ֆայլեր՝